Աղբամանների հարթակների կառուցման ծրագիրը կշարունակվի 2018 թվականին

 

Մայրաքաղաքում աղբահանության և սանմաքրման ծառայությունները պայմանագրային հիմունքներով իրականացնող «Սանիթեք» ընկերության աղբամանների որոշ մասը տեղադրվել է գլխավոր ու երկրորդական փողոցների երթևեկելի մասի առաջին գոտում:

 

Երթևեկության անվտանգության տեսակետից սա խնդրահարույց երևույթ էր, որի լուծման նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2017 թվականին մեկնարկել է երթևեկելի գոտիներում առկա աղբամանների համար, այսպես կոչված, գրպանիկ-հարթակների կառուցման ծրագիրը: Բացի երթևեկությանը չխոչընդոտելուց, գրպանիկ-հարթակները կառուցելիս հատուկ հաշվի է առնվում նաև այն հանգամանքը, որ դեպի մայթին հարակից գոտի տեղափոխված աղբարկղը որևէ կերպ չխոչընդոտի հետիոտնի անցուդարձին:

Աղբամանների հարթակների կառուցման ծրագիրը կշարունակվի 2018 թվականին:  

 

20.11.17 | քաղաքականություն