Ահարոնյան. Պատանդառուին բուժօգնություն է ցուցաբերվում հիվանդանոցում

Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում երեքամյա տղային պատանդ վերցրած տղամարդու հետ բանակցություններ են վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները, Facebook-ի իր էջում գրել է ոստիկանության լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանը։ 

 

Նրա խոսքով, բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է երեխային անվնաս հանել սենյակից, ինչից հետո կիրառվել է հատուկ միջոց։

 

«Պատանդառուն փորձել է ինքնավնասում կատարել, ինչը կանխվել է ոստիկանների կողմից։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ այս պահին բուժօգնություն է ցուցաբերվում», — գրել է Ա.Ահարոնյանը։ 

30.10.17 | քաղաքականություն