Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի ոտնաթաթն անդամահատել են. MAMUL.am

Տավուշի մարզում սահմանի հյուսիսարևելյան հատվածում դեկտեմբերի 11-ին ականի պայթյունից վիրավորված շարքային Արթուր Դանիելյանի ոտնաթաթն անդամահատել են (սրունքի ստորին երրորդական մակարդակով):

 

Այս մասին MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Բերդի հոսպիտալի պետ Էդիկ Գրիգորյանը: «Վիճակը նորմալ է, համապատասխանում է հետվիրահատական շրջանին: Գիտակցությունը տեղն է, խոսում է, ուտում և խմում»:

Զինծառայողը հետագայում բուժումը կշարունակի Երևանում: Բժշկի խոսքով դեռ կորոշեն՝ երբ են տեղափոխելու, շտապողականության կարիք չկա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

12.12.17 | քաղաքականություն