Ալեքսանդր Լապշինը հանդիպել է իր նոր փաստաբանին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի նոր փաստաբանը՝ Էդուարդ Չերնին հանդիպել է իր պաշտպանյալին:

 

ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին ԱՊԱ-ին հայտնել է փաստաբանը: Հանդիպումը տեղի է ունեցել Բաքվի քննչական մեկուսարանում:

 

Փաստաբանը նշել է, որ Լապշինն առողջական խնդիրներ չունի, նա չի դժգոհել նաեւ պահման պայմաններից: Լապշինը փաստաբանին ասել է, որ Լեռնային Ղարաբաղ գնացել է:

 

Հիշեցնենք, որ նախօրեին Լապշինին թույլ են տվել հանդիպել մոր՝ Բելլա Լապշինայի հետ:

 

 

24.02.17 | քաղաքականություն