Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ալբերտ Էյնշտեյնի տասը խորհուրդ

1. Տարվեք ինչ-որ բանով:

«Ես ոչ մի բանի առանձնահատուկ տաղանդ չունեմ: Ես ուղղակի շատ հետաքրքրասեր եմ»:

2 . Համառությունն անգին է:

«Այս ամենի պատճառն իմ խելքը չէ: Այս ամենի պատճառն այն է, որ ես երկար չեմ հանձնվում խնդիր լուծելիս»:

3. Կենտրոնացիր ներկայի վրա:

«Ցանկացած տղամարդ, որը կարող է անվտանգ մեքենա վարել համակրելի աղջկա հետ համբուրվելիս ուղղակի համբույրին պատշաճ ուշադրություն չի դարձնում»:

4. Երեւակայությունը հզոր է

«Երեւակայությունն ամեն ինչ է: Այն ի վիճակի է ձեզ նախապես ցույց տալ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Երեւակայությունը գիտելիքից ավելի կարեւոր է»:

5. Սխալներ թույլ տվեք:

«Մարդը, որը երբեք սխալներ թույլ չի տվել, երբեք չի փորձել որեւէ նոր բան անել»:

6. Ներկայով ապրիր:

«Ես երբեք չեմ մտածում ապագայի մասին. այն գալիս է այստեղ եւ հիմա»:

7. Նշանակություն տուր

«Պետք է ձգտել նշանակալի լինել, ոչ թե հաջողակ»:

8. Տարբեր արդյունքներ մի սպասեք:

«Խելահեղություն է անընդհատ նույն բանն անել ու միաժամանակ տարբեր արդյունքներ սպասել»:

9. Գիտելիքը փորձի հետ է գալիս

«Մաքուր վիճակում տեղեկությունները գիտելիք չեն: Տվյալների իսկական աղբյուրը փորձն է»:

10. Հասկացեք կանոնները եւ հաղթեք:

Աղբյուրը` Otvetnavse.com

11.06.16 | հասարակություն | մեքենա մոդա