ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ՃՈ տուգանքները ժամանակին չվճարելու տույժերը վերացնելու նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքները սահմանված ժամկետներում չվճարելու համար նախատեսված տույժերի ինստիտուտը վերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»- ը, ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 98 պատգամավոր, ձեռնպահ՝ 1 պատգամավոր, դեմ քվեարկողներ չեղան: Նախագծով գործադիրն առաջարկում է վերացնել ճանապարհային երթևեկության ոլորտում թույլ տրվող իրավախախտումների համար նշանակվող տուգանքները սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրանց նկատմամբ 25 կամ 50 տոկոս չափով հաշվեգրվող ավելացումների ինստիտուտի կիրառումը: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ունենալ տուգանքների հաշվարկման և գանձման առավել պարզ ու արդյունավետ համակարգ, ինչը հնարավորություն կտա ճշգրիտ կիրառել վճարային կազմակերպությունների կողմից տուգանքի վճարումն ընդունելու ՀՀ ճանապարհային ոստիկանությունից տվյալներն առցանց ստանալու և դրա հիման վրա վճարումն ընդունելու համակարգը, որը կբացառի տուգանքների կրկնակի վճարման պահանջ ներկայացնելը կամ վճարված լինելու դեպքում տուգանքը հարկադիր կատարման ներկայացնելը: 

 

 

 

 

 

 

 

28.02.17 | քաղաքականություն | քաղաքականություն