Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ադրիանա Լիման նշում է ծննդյան տարեդարձը. Սուպերմոդելի TOP 10 ամենաշլացուցիչ կերպարները (ֆոտո)

Victoroa’s Secret-ի հայտնի հրեշտակ, բրազիլացի սուպերմոդել Ադրիանա Լիման այսօր նշում է ծննդյան 35-ամյակը: ԶԼՄ-ները Լիմային բազմիցս անվանել են մոլորակի ամենագեղեցիկ կանանցից մեկը:

Forbes ամսագրի 2014 թ-ի ցուցակի համաձայն` Ադրիանան աշխարհի երկրորդ ամենաբարձր վարձատրվող մոդելն է (զիջում է միայն Ժիզել Բյունդհենին):

Նրան նայելիս, թվում է, թե այս գեղեցկուհին ծնվել է հենց մոդել լինելու առաքելությամբ, սակայն պարզվում է հմայիչ աղջիկը երբեք էլ չի երազել մոդել դառնալու մասին: Ադրիանան ցանկանում էր դառնալ բժիշկ:

Նրա մոդելային կարիերան շատ հետաքրքիր է սկսվել: Դպրոցում Լիմայի մտերիմ ընկերուհին մի աղջիկ էր, որը երազում էր մոդել դառնալու մասին: Հերթական քասթինգին գնալու ժամանակ ընկերուհին խնդրում է Լիմային ուղեկցել իրեն: Այդ խնդրանքը ապագա սուպերմոդելի համար ճակատագրական է դառնում: Նրա բնատուր հմայքը գործակալները չէին կարող չնկատել: Այսպիսով` նա ոչ միայն տվյալ մրցույթում մասնակցելու առաջարկ է ստանում, այլեւ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:

Շուտով Ադրիանան սկսում է մասնակցել ամենահեղինակավոր ցուցադրություններին` ներկայացնելով այնպիսի դիզայներների հագուստներ, ինչպիսիք են` Ջիորջիո Արմանին, Վերա Վոնգը, Վալենտինոն, Վերսաչեն եւ այլք:

Գեղեցկուհի մոդելը շարունակ փայլում է ամենահեղինակավոր ամսագրերի էջերին:

Նրա ամենաշլացուցիչ լուսանկարներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Սյունե Առաքելյան

12.06.16 | լուսանկար