Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է ևս մեկ զինվորի կորստի մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ևս մեկ զինվորի կորստի մասին, ով վիրավորվել էր փետրվարի 25-ին Արցախի շփման գծում տեղի ունեցած միջադեպի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Ըստ նույն աղբյուրի՝ Ադրբեջանի ՊՆ հաղորդման համաձայն, Ահմեդով Էլվին Սուլեյմանօղլուն ծանր վնասվածքներից հետո տեղափոխվել էր հիվանդանոց,  որտեղ էլ հնարավոր չէր եղել փրկել նրա կյանքը։

 

 

 

 

 

 

 

 

28.02.17 | քաղաքականություն