Ադրբեջանը Վրաստանից ականանետեր և նռնականետեր է գնել

«Դելտա» վրացական ռազմական գիտատեխնիկական կենտրոնն անցած տարի Ադրբեջանին ականանետեր և նռնականետեր է վաճառել, իսկ Եգիպտոսին՝ մի քանի զրահապատ մեքենաներ:

Բացի այդ, ավարտին են մոտենում Մոլդովային հակակարկտային համակարգերի մատակարարման մասին բանակցությունները, փոխանցում է «Գրուզիա Օնլայնը»:

Նախօրեին հայտնի է դարձել «Դելտա»-ի և Սաուդյան Արաբիայի խոշոր գործարքի մասին, որը մտադիր է ավելի քան 100 զրահապատ մեքենաներ ձեռք բերել՝ մոտ 100 մլն լարիով (մոտ $40 մլն):

Նշվում է, որ «Դելտա»-ի 12 ավտոմեքենաներից բաղկացած առաջին խմբաքանակը կուղարկվի հունվարի 30-ին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 

27.01.16 | ժողովածու